ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԲՀԿ-ի ցինիզմն ու ՀԱԿ-ի հավանությունը

ԲՀԿ-ի ցինիզմն ու ՀԱԿ-ի հավանությունը
28.02.2014 | 19:22

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, թե վաղը` մարտի 1-ին լինելու է Ազատության հրապարակում: Նա նաև ասել է, թե ԲՀԿ-ի ցանկացած պատգամավոր կարող է լինել հրապարակում: Իսկ ի պատասխան ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի երեկվա հայտարարության, թե ԱԺ-ում միայն «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը մեղավոր չեն մարտի 1-ի դեպքերը կոծկելու մեջ, Զոհրաբյանն ասել է, թե «մերկապարանոց հայտարարություններ» անելով չի, ԲՀԿ-ի համար տաբուներ չկան, և հարցը կարող են քննարկել: Հայտնի է, որ մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք միակ միջոցառումը ՀԱԿ կուսակցության հանրահավաքն է և, փաստորեն, ԲՀԿ ներկայացուցիչները պատրաստվում են ներկա լինել այդ հանրահավաքին: Թե ինչ երեսով են նրանք գնալու հրապարակ, պարզ է` ԲՀԿ-ն ընդհանրապես ոչ երես է ունեցել, ոչ էլ այն կորցնելու վախ կամ ամոթի զգացում ունենա: Բայց որ դա թույլ են տալու ՀԱԿ ներկայացուցիչները, միանգամայն այլ հարց է` այլ տիրույթում:
ՀԱԿ դաշինքի հանրահավաքներին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է այն մասին, թե Գագիկ Ծառուկյանի «մարդկանց» զինվորական համազգեստ ու զենք է բաժանվել 2008-ի մարտի 1-ին: Ավելին, մարտի 1-ի գործով փաստահավաք խումբը տիրապետում էր մի փաստաթղթի, որում նշված էր, թե ովքեր են զինվորական հագուստ ստացել այդ օրը: Նշված մարդկանց մեջ կար նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի անունը: Դեռ ավելին, այդ օրվա դեպքերի ժամանակ խոշտանգվածներից ոմանք մամուլում պնդում էին, որ ճանաչել են Ծառուկյանի թիկնապահներին: Եվ, ի վերջո, ԲՀԿ-ականներ Գրիգոր Գրիգորյանի և Վարդան Օսկանյանի հանգամանքը: Առաջինը 2008-ին ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարն էր, երկրորդը` արտգործնախարարը, ով իրեն կոտորում էր այն ժամանակվա ընդդիմությանը մահացու մեղադրանքներ հղելով: Հիմա ինչպե՞ս եղավ, որ մարտի 1-ի օրը, երբ վեց տարի առաջ թափված արյունը դեռևս չի չորացել (այդ արյունը երբեք չի չորանա, քանի դեռ իրական մեղավորները պատժված չեն), ԲՀԿ-ն կարող է հայտնվել Ազատության հրապարակում և ավելին` այդքան ցինիկ պահել իրեն, իսկ ՀԱԿ-ը` հանդուրժել դա:
Նկատի ունենալով Զոհրաբյանի հայտարարությունը` չպետք է բացառել, որ ՀԱԿ հանրահավաքին կարող են Գրիգոր Գրիգորյանն ու Վարդան Օսկանյան էլ ներկա լինել: Իսկ նման հայտարարությունները, որպես կանոն, առանց համաձայնության չեն լինում: Տվյալ դեպքում` ՀԱԿ-ի համաձայնության:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1666

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ